Մայիս 17, 2016 17:33 Asia/Tehran
  • Լավրովը Զարիֆի հետ դռնփակ հանդիպմանը պատմել է Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում երկկողմ հանդիպում է ունեցել Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Խորհրդակցություններ սկսելուց առաջ երկու երկրների արտգործնախարարները ջերմորեն ողջունել են միմյանց: Զարիֆը հետաքրքրվել է Լավրովի գրաֆիկով: Վերջինս հայտնել է, որ նախօրեին Վիեննա է ժամանել Մինսկից:

Լավրովը պատմել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ իր հանդիպման մասին: Բացի այդ, Լավրովը Զարիֆին պատմել է Վիեննայում սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը մասնակցելու մասին, որն առնչվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Վիեննայում մեկնարկում է Սիրիայի հարցով միջազգային հանդիպում, որին նախատեսված է քննարկել քաղաքական կարգավորման հնարավոր պարամետրերը: Ընդգծվում է, որ Լավրովի ու Զարիֆի հանդիպումը անցել է մամուլի համար դռնփակ պայմաններում:

Պիտակ