Նիգերիայում եկեղեցու վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
Հունիս 06, 2022 09:08 Asia/Tehran
Կիրակի օրը, Նիգերիայի հարավ-արևմուտքում, կաթոլիկ եկեղեցու վրա զինված անձանց հարձակման հետևանքով, զոհվել է առնվազն 50 հոգի:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Նիգերիայի հարավ-արևմուտքում գտնվող Սան Ֆրանցիսկոյի եկեղեցու վրա զինված անձանց հարձակման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։
Նիգերիայի նախագահ Մոհամմադ Բոհարին դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով դաժան:
Անվտանգության ուժերը չեն մեկնաբանել, թե ինչպես է տեղի ունեցել հարձակումը, և արդյոք ունե՞ն որևէ խմբի կամ անձի կասկածում են:
Պիտակ