Մեծ Բրիտանիայում մեկ լիտր բենզինի արժեքը թարմացրել է պատմական առավելագույնը
https://parstoday.ir/hy/news/world-i174092-Մեծ_Բրիտանիայում_մեկ_լիտր_բենզինի_արժեքը_թարմացրել_է_պատմական_առավելագույնը
Մեծ Բրիտանիայում բենզինի միջին գինը հերթական անգամ ռեկորդ է սահմանել վիճակագրության պատմության մեջ՝ հասնելով 1,785 ֆունտի (2,24 դոլար) մեկ լիտրի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2022 15:47 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիայում մեկ լիտր բենզինի արժեքը թարմացրել է պատմական առավելագույնը

Մեծ Բրիտանիայում բենզինի միջին գինը հերթական անգամ ռեկորդ է սահմանել վիճակագրության պատմության մեջ՝ հասնելով 1,785 ֆունտի (2,24 դոլար) մեկ լիտրի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով ոլորտի հետազոտությունները։

Վերջին մեկ օրում բենզինի մեկ լիտրը թանկացել է 6 պենսով (7,5 ցենտով)։ Վերջին ամիսներին վառելիքի գների պատմական բարձր ցուցանիշներն ամեն օր թարմացվում են:

Դիզելային վառելիքի արժեքը նույնպես աճել է՝ հասնելով ռեկորդային՝ 1,852 ֆունտ ստեռլինգ մեկ լիտրի համար (2,31 դոլար):

Աճը տեղի է ունենում ամբողջ աշխարհում նավթավերամշակման գործարաններում առկա խնդիրների ֆոնին և էներգիայի թանկացման պատճառով: Արժեքն աճում է՝ չնայած վառելիքի հավելավճարի կրճատմանը։

armenpress.am