Հունիս 14, 2022 12:11 Asia/Tehran
  • Հարավային Կորեան ԱՄՆ-ի ճնշման ներքո,  հրաժարվում է ազատել  Իրանի արգելափակված ակտիվները

Հարավային Կորեան հայտարարել է, որ Իրանի ակտիվների ազատումը կախվված է Վիեննայի բանակցություններից։

Fars լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Վաշինգտոն մեկնած Հարավային Կորեայի նորանշանակ արտգործնախարար Պարկ Ջին, իր ամերիկացի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ իր երկրում Իրանի արգելափակված ակտիվներն ազատելու ճանապարհին առկա են արգելքներ:

Հարավկորեական երկու բանկերում ընդհանուր 7 միլիարդ դոլար արժողությամբ Իրանի ակտիվները Սեուլի կողմից սառեցվել են 2019 թվականի սեպտեմբերից՝ իրանական նավթի ներմուծման դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատրվակով։

Քաղաքական դիտորդների տեսակետից Վաշինգտոնը ոչ միայն լուրջ դաշնակից է Սեուլի համար, այլև հնարավոր է «ոչ պաշտոնական խնամակալ»՝ միջազգային հարաբերություններում։

Հարավային Կորեայի գործող կառավարությունը, որերկրի ներսում անվանում են Կորեայի երրորդ Հանրապետություն, 1945-ից 1948 թվականներին  Հարավային Կորեայում ԱՄՆ ռազմական կառավարություն անունով ճանաչված պետության շարունակությունն է:

 

Պիտակ