Հունիս 17, 2022 18:05 Asia/Tehran
  • FAO-ն իր զեկույցում նշել է, որ Իրանում ցորենի արտադրության 4 մլն տոննա աճ է գրանցվելու

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) 2022 թվականին պարենամթերքի արտադրության հեռանկարների վերաբերյալ իր առաջին զեկույցում կանխատեսել է, որ այս տարի Իրանում հացահատիկի արտադրությունը կավելանա 34%-ով:

Կազմակերպությունը  2022 թվականին պարենային արտադրության հեռանկարների վերաբերյալ իր առաջին զեկույցում մտահոգություն է հայտնել հացահատիկի համաշխարհային արտադրության նվազման կապակցությամբ՝ հումքի գների աճի, վատ եղանակի և ուկրաինական ճգնաժամի պատճառով: Միևնույն ժամանակ, FAO-ն նշել է, որ այս տարի Իրանում հացահատիկի արտադրությունը կավելանա 34 տոկոսով։

FAO-ի տվյալներով՝ Իրանի հացահատիկի արտադրությունը անցյալ տարի գրանցված  14 մլն 300 հազար տոննայից այս տարի կհասնի 19 մլն 200 հազար տոննայի, իսկ ցորենի արտադրության ծավալը  կաճի ՝ 4 մլն տոննայով, գրանցելով արտադրության ամենաբարձր աճը։

Պիտակ