Հունիս 20, 2022 22:55 Asia/Tehran
  • Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

Անդրադարձ է կատարվել թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:

Հաղորդագրության համաձայն` նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել նիստը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը:

Հավելենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հունիսի 21-ին:

armeniasputnik.am

Պիտակ