Այդըն Քերիմով. Վերականգնելով Շուշան՝ մենք պահպանում ենք քաղաքի պատմությունը
https://parstoday.ir/hy/news/world-i175906-Այդըն_Քերիմով._Վերականգնելով_Շուշան_մենք_պահպանում_ենք_քաղաքի_պատմությունը
Վերականգնելով Շուշին՝ մենք պահպանում ենք քաղաքի պատմությունը, ընդ որում՝ դարձնելով այն ժամանակակից և հարմարավետ կյանքի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2022 15:29 Asia/Tehran
  • Այդըն Քերիմով. Վերականգնելով Շուշան՝ մենք պահպանում ենք քաղաքի պատմությունը

Վերականգնելով Շուշին՝ մենք պահպանում ենք քաղաքի պատմությունը, ընդ որում՝ դարձնելով այն ժամանակակից և հարմարավետ կյանքի համար։

Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այս մասին հայտարարել է Շուշիի շրջանի հարցերով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը Լեհաստանի Կատովիցե քաղաքում Համաշխարհային քաղաքային ֆորումի (WUF 11) 11-րդ նստաշրջանում տեղական և տարածաշրջանային իշխանությունների դերին նվիրված կլոր սեղանի ժամանակ:

Նախագահի հատուկ ներկայացուցիչը կլոր սեղանի մասնակիցներին պատմել է Ադրբեջանի համար առանձնահատուկ պատմամշակութային և ռազմավարական նշանակություն ունեցող Շուշի քաղաքի վերականգնման աշխատանքների մասին, որը 30 տարի գտնվել է օկուպացիայի տակ։

«Վերականգնելով քաղաքը՝ մենք պահպանում ենք նրա պատմությունը։ Մեր նախկին ներքին տեղահանվածները, ովքեր անհամբեր սպասում են իրենց հայրենի քաղաք վերադառնալուն, ականատես կլինեն նոր ենթակառուցվածքի։ Մենք ձգտում ենք կիրառել ժամանակակից մոտեցումներ, որպեսզի այս պատմական քաղաքում ապրող մարդիկ իրենց հարմարավետ զգան»,- ասել է Քերիմովը։

ARMENIA.AZ