Ռուսաստանը դադարեցրել է գազի արտահանումը Եվրոպա
https://parstoday.ir/hy/news/world-i181032-Ռուսաստանը_դադարեցրել_է_գազի_արտահանումը_Եվրոպա
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ուրբաթ օրը դադարեցրել է գազի արտահանումը Եվրոպա։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 03, 2022 08:43 Asia/Tehran
  • Ռուսաստանը դադարեցրել է գազի արտահանումը Եվրոպա

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ուրբաթ օրը դադարեցրել է գազի արտահանումը Եվրոպա։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ; ընկերությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք 1» գազատարում տեղի ունեցած արտահոսքի պատճառով ամբողջությամբ դադարեցվել է գազի արտահանումը Եվրոպա:

Հայտարարության համաձայն՝ «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով դեպի Եվրոպա գազի հոսքը կվերականգնվի անսարքությունը վերացնելուց անմիջապես հետո:

Միևնույն ժամանակ, ՌԴ Պետդումայի ղեկավար  Վյաչեսլավ Վոլոդինն ուրբաթ օրը հայտարարել է, որ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները  արևմտյան և եվրոպական կառավարությունների համար էներգետիկ ճգնաժամի պատճառ են դարել, քանի որ էներգետիկ անվտանգությունն առանց Ռուսաստանի անհնար է.

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո եվրոպական երկրները Կիևին աջակցելու պատրվակով լայնածավալ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ։ Ներկայումս այս պատժամիջոցները լուրջ խնդիրներ են առաջացրել Եվրոպայի համար: