Սեպտեմբեր 04, 2022 08:36 Asia/Tehran
  •  Պրահայի տասնյակ հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել ՆԱՏՕ-ի և Եվրամիության դեմ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի տասնյակ հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել կառավարության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրամիության գործողությունների ու էներգետիկ ճգնաժամի պատճառով առաջացած խնդիրների դեմ։

Ցույցին մասնակցած մոտ 70 հազար քաղաքացիներ  իշխող կոալիցիայից պահանջել են ավելի շատ միջոցներ ձեռնարկել էներգակիրների գների աճը վերահսկելու համար։

Ցուցարարները  դեմ են արտահայտվել Եվրամիության և ՆԱՏՕ-ի քաղաքականությանը, հայտարարելով, որ Չեխիան պետք է ռազմական առումով չեզոք լինի և ապահովի գազի մատակարարների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ուղղակի պայմանագրերի իրականացումը:

Ցույցի կազմակերպիչներից Ջերի Հաուելն ասել է. «Ցույցի նպատակն է փոփոխություն պահանջել և լուծել էներգակիրների, հատկապես էլեկտրաէներգիայի և գազի գների հարցը, որն այս աշնանը կկործանի մեր տնտեսությունը»:

Հարկ է նշել, որ երեկ ուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարեց, որ ամբողջությամբ դադարեցրել է «Հյուսիսային հոսք-1» գազատարով գազի արտահանումը Եվրոպա։

Պիտակ