Հոկտեմբեր 01, 2022 12:13 Asia/Tehran
  • Եվրամիությունն արձագանքել է պաղեստինցի երեխային սպանելու իսրայելցի զինվորականի հանցագործությանը

Պաղեստինցի երեխայի նահատակությունից հետո, Եվրամիությունը պահանջել է հետաքննություն անցկացնել և պատժել այս միջադեպի մեղավորներին։

Ամեն օր Սիոնիստական ​​ռեժիմի զինվորականները տարբեր պատրվակներով սպանում, վիրավորում կամ կալանավորում են պաղեստինցիներին։ 

Պաղեստինցիները նույնպես հակասիոնիստական ​​գործողություններ են իրականացնում՝ ի պատասխան այդ հանցագործությունների։

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիությունը Սիոնիստական ​​ռեժիմին  կոչ է արել արագ հետաքննեություն անցկացնել այս երեխայի  սպանության  վերաբերյալ եւ պատժել  մեղավորներին։

Պաղեստինցի  Ռայան Յասեր Սուլեյմանը  հինգշաբթի օրը դպրոցից տուն վերադառնալիս հետապնդվել է  սիոնիստ զինվորականների կողմից։

Սիոնիստ զինվորականների հետապնդման հետևանքով  նա բարձրությունից ընկնել և վախից  սրտի կանգ է ունեցել ու  մահացել։

Պաղեստինցի Ռայան Յասեր Սուլեյմանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին Բեթղեհեմում՝  մեծ թվով պաղեստինցիների ներկայությամբ։

Պիտակ