Ռուս պաշտոնյա.Արևմուտքը ստիպում է Ուկրաինային չբանակցել Ռուսաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i183718-Ռուս_պաշտոնյա.Արևմուտքը_ստիպում_է_Ուկրաինային_չբանակցել_Ռուսաստանի_հետ
ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել է, որ Արևմուտքը խաղաղության չի ձգտում և Կիևին ստիպել է՝ բացառել Մոսկվայի հետ բանակցությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2022 14:45 Asia/Tehran
  • Ռուս պաշտոնյա.Արևմուտքը ստիպում է Ուկրաինային չբանակցել Ռուսաստանի հետ

ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել է, որ Արևմուտքը խաղաղության չի ձգտում և Կիևին ստիպել է՝ բացառել Մոսկվայի հետ բանակցությունը։

Sputnik լրատվական գործակալության  փոխանցմամբ՝  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան   Ռուսաստանի հետ ցանկացած բանակցություն արգելելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու   հրամանի մասին ասել է.«Զելենսկու կարգադրությունը  արվել է Արևմուտքի թելադրանքով, որը չի ցանկանում Ուկրայինայում դադարեցվի պատերազմը»:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրը Կրեմլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքելով  Զելենսկու վերջին հրամանին, ասել է.-«Մոսկվան Կիևի հետ բանակցությունները շարունակելու համար, սպասում է Ուկրաինայի դիրքորոշման փոփոխության»:

Ուկրաինայում պատերազմը թեւակոխել է ութերորդ ամիս, և արևմտյան երկրները շարունակում են զենք ուղարկել Ուկրաինա։