Կրեմլը հերքել է ռուս պաշտոնյաների միջև տարաձայնությունների վերաբերյալ լուրերը
https://parstoday.ir/hy/news/world-i183822-Կրեմլը_հերքել_է_ռուս_պաշտոնյաների_միջև_տարաձայնությունների_վերաբերյալ_լուրերը
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ուրբաթ օրը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում տարաձայնությունների առկայության մասին լուրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2022 04:08 Asia/Tehran
  • Կրեմլը հերքել է ռուս պաշտոնյաների միջև տարաձայնությունների վերաբերյալ լուրերը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ուրբաթ օրը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում տարաձայնությունների առկայության մասին լուրերը:

Ավելի վաղ, որոշ լրատվամիջոցներ մեջբերել էին Պեսկովին, ով հայտարարել էր, թե Պուտինի մերձավոր շրջապատի որոշ անդամներ ուղղակիորեն դեմ են արտահայտվել նրան՝  Ուկրաինայում ռազմական գործողությունների ղեկավարության հարցով:

Պեսկովը հերքել է այդ լուրերը:

Ուկրաինայի պատերազմ՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական և նույնիսկ մշակութային հետևանքներով հանդերձ, շարունակվում է արդեն ութ ամիս, իսկ արևմտյան երկրները շարունակում են զենք տրամադրել Կիևին։