Հոկտեմբեր 26, 2022 16:39 Asia/Tehran
  • Կենտրոնական Ասիայի ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահի հանդիպումը տեղի կունենա Աստանայում

ենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը կանցկացվի Աստանայում, հոկտեմբերի 27-ին:

 Այդ մասին հոկտեմբերի 26-ին հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «2022 թվականի հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով Ղազախստան կայցելի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այցի ծրագիրը նախատեսում է երկկողմ բանակցությունների անցկացում այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պիտակ