Նոյեմբեր 03, 2022 17:30 Asia/Tehran
  • ԵՄ-ն Երեւանին եւ Բաքվին կոչ է անում առաջընթացի հասնել սահմանների սահմանազատման հարցում

ԵՄ-ն կոչ է անում Երեւանին եւ Բաքվին առաջընթացի հասնել սահմանների սահմանազատման հարցում։ Այս մասին Twitter-ում գրել է ԵՄ արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն։

«Ուրախ եմ Բրյուսելում ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովներին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի գլխավորությամբ։ Եվրամիությունը կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել տեղում անվտանգությունը բարձրացնելու եւ սահմանների սահմանազատման հարցում առաջընթացի հասնելու համար»,- ասել է նա։

Նշենք, որ Բրյուսելում ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստը։

 NEWS.am

Պիտակ