Տվյալները փաստում են, որ Լեհաստանը հրթիռակոծվել է ուկրաինական ՀՕՊ հրթիռներով. Ստոլտենբերգ
(last modified Wed, 16 Nov 2022 12:48:49 GMT )
Նոյեմբեր 16, 2022 16:18 Asia/Tehran
  •  Տվյալները փաստում են, որ Լեհաստանը հրթիռակոծվել է ուկրաինական ՀՕՊ հրթիռներով. Ստոլտենբերգ

Լեհաստանում տեղի ունեցած հրթիռային միջադեպի մասին նախնական տեղեկությունները վկայում են, որ դրանք եղել են ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներ։

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Հյուսիսատլանտյան խորհրդի մշտական ներկայացուցիչների մակարդակով նիստի արդյունքները։

Ստոլտենբերգը նաև ասել է, որ դաշինքը չունի որևէ ապացույց, որ Լեհաստանի տարածքը միտումնավոր է հրթիռակոծվել։

«Մենք չունենք տվյալներ, որոնք վկայում են, որ սա դիտավորյալ հարձակում է եղել»,- ասել է նա։

Յենս Ստոլտենբերգը նաև ընդգծել է՝ ՆԱՏՕ-ն նշաններ չի տեսնում, թե Ռուսաստանը հարձակում է նախապատրաստում դաշինքի վրա։

armeniasputnik.am