Եվրամիությունը դժգոհ է էներգետիկայի ոլորտում Վաշինգտոնի քաղաքականությունից
Եվրոպայի երկրներն սկսում են հիասթափվել ԱՄՆ-ի Էներգետիկ քաղաքականությունից՝ Վաշինգտոնին մեղադրելով Էներգետիկ ճգնաժամ «բորբոքելու» մեջ:
Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Միացյալ Նահանգների հետ Եվրոպայի կապերն «սկսում են խաթարվել» Էներգետիկ ոլորտում Վաշինգտոնի քաղաքականության պատճառով:
Եվրամիությունում կարծում են, որ ԱՄՆ-ի քայլերը չեն նպաստում ԵՄ-ում Էներգետիկ ճգնաժամի լուծմանը, ինչը վնաս Է հասցնում Եվրոպայի արդյունաբերությանը, վկայակոչում է գործակալությունը The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածը: Մասնավորապես, Եվրոպայի երկրների դժգոհությունն են հարուցում ամերիկյան հեղուկացված բնական գազի գները, որոնք զգալիորեն բարձր են ռուսական Էներգակիրների արժեքից. դա ստվեր Է նետում ԵՄ-ի և Վաշինգտոնի հարաբերությոնների վրա:
Ըստ հրատարակության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում բանակցությունների գլխավոր թեմաներից կլինեն Եվրոպայի տնտեսական և աշխարհաքաղաքական մտավախությունները:
Նոյեմբերի 29-ին Մակրոնը հնգօրյա այցով մեկնել Է Վաշինգտոն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների համար: Դեկտեմբերի 1-ին նախատեսվում է Մակրոնի և Բայդենի երկկողմ հանդիպումը:
1in.am