Դեկտեմբեր 09, 2022 11:36 Asia/Tehran
  • Պուտինը մեկնել է Ղրղսզտան, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Ղրղսզտան, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Ակնկալվում է, որ Ղրղզստանի հանդիպմանը  կքննարկվի գազի ընդհանուր շուկայի և  միջկառավարական էներգետիկ խորհրդի ստեղծման հարցը։

Նիստի ընթացքում կստորագրվեն նաև մի շարք փաստաթղթեր:

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները կսահմանեն նաև առաջիկա տարվա առաջնահերթությունները:

Ղրղզստանի նիստն ընթացքիկ տարվա ընթացքում ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի  երկրորդ հանդիպումն է: Նախորդ հանդիպումը կայացել էր մոտ 6 ամիս առաջ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։

 

 

Պիտակ