Դեկտեմբեր 11, 2022 17:49 Asia/Tehran
  • Ընդլայնվում է ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկան

ԵԱՏՄ-ի պաշտոնյաները,որոնց հետ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես առևտրային համագործակցություն ունի, պայմանավորվել են այս միությանն ավելացնել սպասարկման բաժին՝ նպատակ ունենալով ընդլայնել այս միության ընդհանուր շուկան։

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) միջկառավարական տնտեսական միություն է, որի անդամներն են՝ Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Հայաստանը։ Այս միության դիտորդ անդամներն են Ուզբեկստանը, Մոլդովան և  Կուբան։

Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի ազատ առևտրի համաձայնագիրը վերջերս ստորագրվեց այս միության ղեկավարների կողմից։ Արտահանման արտոնյալ սակագների մասին համաձայնագրի նախագիծը ստորագրվել է 2017 թվականի հուլիսի 5-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Բելառուսի նախագահները և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են 2023 թ.  հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայի շրջանակում ներառել սպասարկման բաժին,որում  ներառվելու են օդերևութաբանական, սպառողական և այլ ոլորտների սպասարկումներ:  Նրանք համաձայնել են նաև ԵԱՏՄ-ի սպասարկման ընդհանուր շուկայի ընդլայնման շուրջ։

Սպասարկման միասնական շուկայի ձևավորումը մեծացնելու է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մրցունակությունը, հանգեցնելու է գների և սակագների նվազմանը, ապահովելու  է ծառայության ծախսերը լիցենզիաներ ստանալու և իրավաբանական անձանց գրանցման և անձնակազմի արժանավորությունը հաստատելու  համար: 

Հաղորդման համաձայն՝  Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայի շրջանակում ավելացվել է ծառայությունների 128 բաժին, ներառյալ շինարարության և զբոսաշրջային ծառայությունները։

Պիտակ