Պուտին. Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը արդար աշխարհակարգ ստեղծելու համար է
https://parstoday.ir/hy/news/world-i190328-Պուտին._Ռուսաստանի_և_Չինաստանի_համագործակցությունը_արդար_աշխարհակարգ_ստեղծելու_համար_է
Իր չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ տեսակապում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով աշխարհաքաղաքական ճնշումների դեմ Պեկինի և Մոսկվայի դիմադրությանը, ասաց. «Երկու երկրների համագործակցությունը ծառայում է արդար աշխարհակարգի ստեղծմանը»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 30, 2022 18:11 Asia/Tehran
  • Պուտին. Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը արդար աշխարհակարգ ստեղծելու համար է

Իր չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ տեսակապում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով աշխարհաքաղաքական ճնշումների դեմ Պեկինի և Մոսկվայի դիմադրությանը, ասաց. «Երկու երկրների համագործակցությունը ծառայում է արդար աշխարհակարգի ստեղծմանը»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սի Ծինփինին Ամանորի կապակցությամբ շնորհավորելով ասաց.«Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը գլոբալ ասպարեզում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում, BRICS-ում և 20-րդ խմբում՝ ծառայում է միջազգային օրենքների վրա հիմնված արդար աշխարհակարգի ստեղծմանը»:

ՌԴ նախագահը նշել է, որ Պեկինը և Մոսկվան կիսում են նույն տեսակետները համաշխարհային աշխարհաքաղաքական լանդշաֆտի պատճառների, ուղղության և շարունակական փոփոխության վերաբերյալ։

Պունինն ասել է, որ Պեկինի և Մոսկվայի համագործակցությունը համաշխարհային ճնշումներին դիմակայելու մոդել է։ Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի ռուսական գազի մատակարարումները Չինաստան կավելանան։

Չինաստանի նախագահը նաև ասել է, որ Պեկինի և Մոսկվայի համագործակցությունը լայնորեն զարգանում է։