Ճապոնիան և Բրիտանիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/world-i191152-Ճապոնիան_և_Բրիտանիան_ռազմական_համագործակցության_մասին_համաձայնագիր_են_ստորագրել
Ճապոնիայի և Բրիտանիայի վարչապետները ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 12, 2023 17:18 Asia/Tehran
  • Ճապոնիան և Բրիտանիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Ճապոնիայի և Բրիտանիայի վարչապետները ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:

 Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և նրա ճապոնացի գործընկեր Ֆումիո Կիսիդան չորեքշաբթի օրը Լոնդոնում ստորագրել են այս կարևոր ռազմական համաձայնագիրը։

Ի դեպ Բրիտանիայի  լրատվական աղբյուրները հայտնել են Լոնդոնի և Տոկիոյի միջև  ձեռք բերված համատեղ զորավարժություն անցկացնելու պայմանավորվածության մասին։

Բրիտանական  Daily Telegraph թերթի կայքի փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան  չորեքշաբթի  օրը Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո ստորագրեց համատեղ  զորավարժություն  անցկացնելու մասին երկկողմ համաձայնագիրը: