Հունվար 13, 2023 12:01 Asia/Tehran
  • Թրամփն առաջարկել է միջուկային հարձակում իրականացնել Հյուսիսային Կորեայի վրա և մեղադրել մեկ այլ երկրի

Դոնալդ Թրամփի նախագահության շրջանի մասին գրքում, որը հրապարակվել է վերջերս, նշվում է, որ իր օգնականների հետ հանդիպումներից մեկի ժամանակ, նա առաջարկել է միջուկային հարձակակում իրականացնել Հյուսիսային Կորեայի վրա և որպես պատասխանատու ներկայացնել մեկ այլ երկրի։

«Դոնալդ Թրամփն ընդդեմ ԱՄՆ-ի» գրքում, Մայքլ Շմիդտը գրում է, որ Թրամփն այս հայտարարությունն արել է 2017թ իր նախագահության առաջին տարում: Գիրքը հրատարակվել էր 2020թվականին, սակայն ավելի ուշ դրան ավելացել է նոր բաժին:

Շմիդտը գրում է, որ նույն տարվա օգոստոսին Թրամփը  Կիմ Չեն Ընին նախազգուշացրել է ԱՄՆ-ի մտադրության մասին, ասելով, որ «Հյուսիսային Կորեան կբախվի կրակի և բռնության այնպիսի ալիքի, որն աշխարհը երբեք չի տեսել»։

Հատկանշական է, որ ավելի ուշ, երկու երկրների ղեկավարները դեմ առ դեմ հանդիպման ժամանակ ցանկություն հայտնեցին ամրապնդել հարաբերությունները, թեև դա տեղի չունեցավ:

 

Պիտակ