Հունվար 29, 2023 10:58 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան հրքել է ռուսական Wagner Group-ին հրթիռներ ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքը

Փհենյանը հերքել է ռուսական Wagner Group-ին հրթիռներ ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքը։

Փհենյանը հերքել է ռուսական Wagner Group-ին հրթիռներ ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքը։Վերջերս ԱՄՆ-ն հայտարարել է, որ Wagner մասնավոր ընկերությունը «անդրազգային հանցավոր կազմակերպություն է», որը Հյուսիսային Կորեայի հետ զենքի գործարքներ է կնքել՝ խախտելով Անվտանգության խորհրդի բանաձևերը։
Ըստ France Presse-ի՝ Հյուսիսային Կորեայի ԱՄՆ գործերի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Քովոն Ջունգ Գունը, հայտարարել է. «Եթե Վաշինգտոնը շարունակի «ներքին լսարանին ուղղված կեծղ լուրեր» տարածել, կառերեսվի դրա «տհաճ հետևանքների հետ»։
Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նա հավելել է. «Փորձել արատավորել Հյուսիսային Կորեայի հեղինակությունը՝ արտաքինից գոյություն չունեցող բաների միջոցով, վտանգավոր սադրանք է, որը չպետք է շարունակվի»:
Հյուսիսային Կորեայի պաշտոնյան ԱՄՆ-ի մեղադրանքներն անվանել է «Ուկրաինա զենք ուղարկելն արդարացնելու հիմար փորձ»։

Պիտակ