Մայիս 30, 2016 00:13 Asia/Tehran
  • Փախստականները վտանգավոր չեն. նրանք վտանգի մեջ են. Հռոմի Պապ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հարյուրավոր երեխաների հետ հանդիպման ժամանակ խոսել է միգրացիոն ճգնաժամի մասին՝ նշելով, որ փախստականները վտանգավոր չեն, այլ՝ վտանգի մեջ են:

Ինչպես նշում է The New York Daily News-ը, պոնտիֆիկոսը խոսելիս իր ձեռքում պահել է կարմիր գույնի փրկարար մի ժիլետ, որ կրել է դեպի հունական Լեսբոս կղզին ուղևորվող նավում խորտակված սիրիացի փոքրիկ աղջնակը:

«Նա այժմ դրախտում է ու վերևից նայում է մեզ»,-ասել է Ֆրանցիսկոսը: Վերջինն իր դժգոհությունն է հայտնել այն եվրոպական պետությունների առնչությամբ, որոնք հրաժարվում են ընդունել փախստականներին՝ նրանց մեջ տեսնելով պոտենցիալ վտանգ:

«Նրանք վտանգավոր չեն, այլ՝ վտանգի մեջ են»,-ասել է Պապը:

Պիտակ