Բրիտանիայում շարունակվող գործադուլների ֆոնին, պատգամավորների աշխատավարձերը բարձրացվել են
https://parstoday.ir/hy/news/world-i193138-Բրիտանիայում_շարունակվող_գործադուլների_ֆոնին_պատգամավորների_աշխատավարձերը_բարձրացվել_են
Բրիտանիայում երկնիշ գնաճի ու քաղաքացիների առօրյա ծախսերի աճի ֆոնին, պատգամավորների աշխատավարձերը բարձրացվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2023 09:00 Asia/Tehran
  • Բրիտանիայում շարունակվող գործադուլների ֆոնին,  պատգամավորների աշխատավարձերը բարձրացվել են

Բրիտանիայում երկնիշ գնաճի ու քաղաքացիների առօրյա ծախսերի աճի ֆոնին, պատգամավորների աշխատավարձերը բարձրացվել են:

Պատգամավորների աշխատավարձերը Բրիտանիայում սահմանվում են Անկախ Խորհրդարանական Ստանդարտների Մարմնի (IPSA) կողմից, որը լիազորված է կառավարության կողմից: Կառույցը հայտարարել է, որ պատգամավորների աշխատավարձերն աճել են 2,9%-ով և 84144 ֆունտ ստեռլինգից հասել տարեկան 86584 ֆունտ ստեռլինգի։

IPSA-ի նախագահ Ռիչարդ Լլոյդն ասել է. «Պատգամավորների աշխատավարձերը որոշելիս մենք հաշվի ենք առել  ծանր տնտեսական պայմանները, պետական հատվածի աշխատավարձերը վճարելու կառավարության զարգացող մոտեցումը,  գնաճի կանխատեսվող տեմպերը և այն հանգամանքը, որ պատգամավորների աշխատավարձը պետք է արտացոլի մեր ժողովրդավարության մեջ նրանց պատասխանատվությունը: Մեր նպատակն է ապահովել պատգամավորների արդար վարձատրությունն անկախ նրանց ֆինանսական վիճակից»:

Հարկ է նշել, որ Բրիտանիայի պատգամավորներն օգտվելով քաղաքական դիրքից, ունեն տարբեր եկամուտներ, ու բացի այդ, նրանց աշխատավարձը մոտ երեք անգամ գերազանցում է բազմաթիվ պետական աշխատողների աշխատավարձը, որոնք այս օրերին գործադուլ են անում՝ ի նշան բողոքի տնտեսական ծանր վիճակի դեմ։