ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ. Իրանը պատրաստ է համագործակցել գործակալության հետ
https://parstoday.ir/hy/news/world-i194964-ՄԱԳԱՏԷ_ում_Իրանի_ներկայացուցիչ._Իրանը_պատրաստ_է_համագործակցել_գործակալության_հետ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչն ընդգծել է.-«Իրանը պատրաստ է համագործակցել գործակալության հետ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2023 12:50 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ. Իրանը պատրաստ է համագործակցել գործակալության հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչն ընդգծել է.-«Իրանը պատրաստ է համագործակցել գործակալության հետ»։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Մոհսեն Նազիրի Ասլը  «Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է. -«Իրանը մեծ ցանկություն ունի համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ»։

Նազիրի Ասլը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է համագործակցել իր միջուկային ծրագրի շուրջ։

Անդրադառնալով Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությանը, նա ասել է.-«Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում մեծ աշխատանք կա ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերով զբաղվելու համար, և մենք պետք է միասին ամենայն պատասխանատվությամբ աշխատենք»: