Կրեմլը ծայրահեղ է որակել Արևմուտքի արձագանքը Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայմանը
https://parstoday.ir/hy/news/world-i196994-Կրեմլը_ծայրահեղ_է_որակել_Արևմուտքի_արձագանքը_Բելառուսում_ռուսական_միջուկային_զենքի_տեղակայմանը
Չափազանց ու ծայրահեղ որակելով Արևմուտքի արձագանքը Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստ ստեղծելու Մոսկվայի ծրագրին, ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ասել է,-«Այդ արձագանքներն այն դեպքում են,երբ նրանք մոռանում են Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքի առկայության մասին»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 09, 2023 18:07 Asia/Tehran
  • Կրեմլը ծայրահեղ է որակել Արևմուտքի արձագանքը Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայմանը

Չափազանց ու ծայրահեղ որակելով Արևմուտքի արձագանքը Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստ ստեղծելու Մոսկվայի ծրագրին, ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ասել է,-«Այդ արձագանքներն այն դեպքում են,երբ նրանք մոռանում են Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքի առկայության մասին»։

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դմիտրի Պեսկովն ընդգծելով, որ Մոսկվայի և Մինսկի համատեղ որոշումը Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստի կառուցման վերաբերյալ չի խախտի միջուկային զենքի չտարածման վերաբերյալ Ռուսաստանի պարտավորությունները, ասել է,-«Ակնկալվում է,որ Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի պահեստի շինարարությունը կավարտվի մինչև հուլիսի 1-ը»։

Ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում պատասխան քայլ է՝ ԱՄՆ-ի միջուկային զենքերը  ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներում տեղակայելուն:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  մարտի 25-ին, հայտարարեց ,որ ի պատասխան արևմտյան ռազմական գործողությունների սրմանը և ուկրաինական բանակին  ցուցաբերվող աջակցության աճին, Մոսկվան իր տակտիկական միջուկային զենքի մի մասը կտեղակայի Բելառուսում։

Ալեքսանդր Լուկաշենկոն  և Բելառուսի մյուս պաշտոնյաներ, աջակցելով Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայմանը, հայտարարեցին, որ այդ զենքերը  Բելառուսը կպաշտպանեն Արևմուտքի սպառնալիքներից։