Ապրիլ 14, 2023 11:42 Asia/Tehran
  • ՕՊԵԿ. Իրանի նավթի օրական արդյունահանումն աճել է 37 հազար բարելով

ՕՊԵԿ-ը հայտարարել է, որ 2023թ առաջին եռմասյակում Իրանի նավթի օրական արդյունահանումն աճել է 37 հազար բարելով, իսկ իրանական ծանր նավթի միջին գինը այս ժամանակահատվածում կազմել է 80 դոլար 67 ցենտ:

Հղում անելով երկրոդական աղբյուրների, ՕՊԵԿ-ը հայտարարել է,  որ Իրանի նավթի միջին արդյունահանումն այս տարվա առաջին եռամսյակում հասել է օրական 2,565 մլն բարելի։

2022 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատությամբ, 2023թ նույն ժամանակահատվածում երկրի նավթի արդյունահանումն աճել է 37 հազար բարելով։

ՕՊԵԿ-ի նավթի օրական ընդհանուր արդյունահանումը 2023 թվականի առաջին եռամսյակում նույնպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 449 հազար բարելով և հասել օրական 28 միլիոն 375 հազար բարելի։

Իրանի նավթի արդյունահանման ծավալն աճել է չնայած նավթի արդյունահանման և վաճառքի ոլորտում ԱՄՆ-ի սահմանած ամենախիստ պատժամիջոցներին:

 

Պիտակ