Օգոստոս 28, 2023 18:00 Asia/Tehran
  • 2023-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրությունն աճել է մոտ 3 %-ով

2023 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրությունն աճել է գրեթե 3%-ով, ակնկալվում է ամրապնդել այս միտումը։ Այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ասել է փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ։

«Արդյունաբերական կոոպերացիայի խորացումը «հնգյակի» երկրներին կօգնի ինտեգրվել բարձր ավելացված արժեքով ապրանքների համաշխարհային արտադրական շղթաներում», - հայտարարել է ՌԴ վարչապետը:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը փոխվարչապետներին հանձնարարել է հետևել ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, այդ թվում՝ ոլորտային ուղղություններով:

«Մենք գործընկերների հետ համաձայն ենք, որ հենց այսօր՝ աշխարհում բարդ իրավիճակում, չափազանց կարևոր է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցությունը բերել ավելի բարձր մակարդակի, հեռանկարային համատեղ նախագծերը բոլոր ոլորտներում կյանքի կոչել՝ ի շահ մեր մարդկանց»,-ասել է Միշուստինը:

Նշենք, որ նախորդ շաբաթ Միշուստինը Հայաստանում մասնակցում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

armeniasputnik.am

Պիտակ