Օգոստոս 31, 2023 19:39 Asia/Tehran
  • ԵԱՏՄ երկրներին վերազգային դրամական միավոր է պետք․ տնտեսագետ

Եթե ԵԱՏՄ երկրների միջև հաշվարկն իրականացվի ռուսական ռուբլով կամ մասնակից երկրներից որևէ մեկի արժույթով, ապա որևէ մեկին հաստատ չի գոհացնի, առավել ևս հիմա, երբ խոսքը ԵԱՏՄ հնարավոր ընդլայնման մասին է, «Sputnik на русском» ալիքին տված հարցազրույցում նշել է ֆինանսական վերլուծաբան, տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Կոզլովը:

«Պետք է, ինչպես տեսնում եմ, հետևել այն լավ օրինակին, որը եղել է Եվրամիությունում մինչև դրա պաշտոնական ձևակերպումը։ Նման վերազգային միավոր կար՝ էկյու։ Բոլորն այն օգտագործում էին, շատ խիտ միավոր էր, իսկ հետո այն վերածվեց եվրոյի։ Եթե մենք խոսում ենք առաջիկա տասնամյակների ՝ 30-50 տարվա ընթացքում ինչ-որ ռազմավարության մասին, ապա աստիճանաբար մեր ֆինանսական համակարգերը պետք է մոտեցնել։ Իսկ ինչպե՞ս դա անել, որպեսզի ոչ ոք չնեղանա:

Կարելի է ինչ-որ պայմանական միավոր վերցնել, անուն հորինել և օգտագործել այն կառույցների ներսում միջազգային հաշվարկների համար։ Գուցե հետո այլ երկրներ էլ միանան», - պարզաբանել է տնտեսագետը։

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի ներսում նոր դրամական միավորների ի հայտ գալու համար անհրաժեշտ է երկարաժամկետ հեռանկարում լուրջ ռազմավարություններ կառուցել, պատրաստել ամբողջ ենթակառուցվածքը և մոտեցնել մասնակից երկրների ֆինանսական համակարգերը: Ընդ որում, նոր արժույթը պետք է թափանցիկ լինի։

«Պետք են հստակ կանոններ, էմիսիոն կենտրոններ, պետք է հստակ ձևակերպել բոլոր մեխանիզմները։ Մեր բոլոր երկրներն ունեն որոշակի բնական հարստություններ, միգուցե արժույթն արժե կապել ազգային հարստության ինչ-որ պայմանական համարժեքի հետ, որ այն ավելի կայուն լինի։ Այդ ժամանակ երկրները կուզենան ոչ միայն հաշվարկներ կատարել, այլև խնայել այն, ինչը միայն կավելացնի դրա տարածումը», — ասել է Կոզլովը։

ԵԱՏՄ կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:

armeniasputnik.am

Պիտակ