Սեպտեմբեր 03, 2023 18:55 Asia/Tehran
  • Հս. Կորեան տակտիկական միջուկային հարվածի մոդելավորմամբ զորավարժություններ է անցկացրել

Հյուսիսային Կորեան, ի պատասխան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին, սեպտեմբերի 2-ին զորավարժություններ է անցկացրել՝ տակտիկական միջուկային հարվածի մոդելավորմամբ: Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Օգոստոսի 21-31-ը Հարավային Կորեան և ԱՄՆ-ն անցկացրել են Ulchi Freedom Shield ամենամյա համատեղ զորավարժությունները: Հարավային Կորեայի Yonhap լրատվական գործակալությունը սեպտեմբերի 2-ին հայտնել է, որ Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։

«Սեպտեմբերի 2-ի առավոտյան մարտավարական միջուկային հարձակման մոդելավորման զորավարժություններ են անցկացվել...Զորավարժություններին մասնակցող հրթիռային ստորաբաժանումը Չյոնչոնգ գետի գետաբերանից Արևմտյան Կորեայի ծովածոցի ուղղությամբ (Դեղին ծովում) հեռահար ռազմավարական թևավոր հրթիռներ է արձակել»,- հայտնել է գործակալությունը։

Ըստ Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության՝ արձակվել են երկու հեռահար ռազմավարական թևավոր հրթիռ՝ միջուկային մարտագլխիկներ մոդելավորող մարտագլխիկներով։ Գործակալությունը հայտնում է, որ դրանք 8-աձև հետագծով թռել են 1,5 հազար կիլոմետր 7672 և 7681 վայրկյանում, որից հետո պայթել են «թիրախային կղզուց» 150 մ բարձրության վրա։

tert.am

Պիտակ