Սեպտեմբեր 08, 2023 11:25 Asia/Tehran
  • Կիմ Չեն Ընի ՌԴ կատարելիք այցից առաջ, Հյուսիսային Կորեան ներկայացրել է իր նոր միջուկային սուզանավը

Կիմ Չեն Ընի ՌԴ կատարելիք այցից առաջ, Հյուսիսային Կորեան ներկայացրել է իր նոր միջուկային սուզանավը :

Արարողության ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ասել է. «Փհենյանը նախատեսում է արդիականացնել խոշոր սուզանավերի նավատորմը և զինել դրանք տակտիկական միջուկային զենքերով: Մեր նպատակն է բոլոր խոշոր սուզանավերը վերածել հարձակողական սուզանավերի՝ զինված տակտիկական միջուկային զենքով»։

Նախորդ կիրակի Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հայտնել էին, որ որ երկրի ռազմական ուժերը «մարտավարական միջուկային հարձակման» զորավարժություն են անցկացրել՝ ի պատասխան ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունների։

Շաբաթ օրը Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։

Իսկ երեքշաբթի օրը, Կիմ Չեն Ընի հսկողությամբ, Փհենյանն անցկացրել է զորավարժություն, որի ընթացքում զինված ուժերը իրականացրել են Հրավային Կոեայի տարածքները գրավելու գորողությունների նմանակում: 

Իսկ Կիմ Չեն Ընի՝ ՌԴ մեկնելու մասին լուրերը մտահոգել են ամերկյան ԶԼՄ-ներին: Վերջիններս մտահոգություն են հայտնել երկու երկրների միջև պայմանագրի կնքման հավանականության կապակցությամբ:

The New York Times-ը գրել  է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն այս ամիս կգնա Ռուսաստան և կքննարկի այս երկրին զենք տրամադրելու հնարավորությունը, որը կկիրառվի Ուկրաինայի պատերազմում։ Թերթը գրել է, որ ըստ որոշ աղբյուրների՝ Քիմը, հավանաբար, Փհենյանից զրահապատ գնացքով կգնա Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաք, որտեղ  կհանդիպի Պուտինի հետ։

ԱՄՆ կառավարությունը նախազգուշացրել է, որ Փհենյանը կարող է Ռուսաստանին ավելի շատ զենք տրամադրել՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև զենքի շուրջ բանակցություններն ակտիվ ընթանան։

 

Պիտակ