Հունիս 07, 2016 16:14 Asia/Tehran
  • Ֆինլանդիայում արջը խափանել է խոշոր զորավարժությունները

Ֆինլանդիայում գորշ արջը մտել է Vuosangan ռազմաբազա և խափանել զորավարժությունները, որոնց 3 000 զինվորական է մասնակցել: Այս մասին հայտնում է ֆիննական Iltalehti պարբերականը:

Բազայի տարածք ներթափանցելով՝ ծուռթաթը վախեցրել է զինվորներին, կերել է նրանց ճաշը և պատռել է զինծառայողների՝ առանց հսկողության մնացած իրերը:

«Սովորաբար արջը խուսափում է մարդկանցից, բայց սա ընդհանրապես չէր վախենում»,- պատմել է բրիգադի մամլո քարտուղար Սաթու Հույանենը՝ նշելով, որ զինվորականներից ոչ ոք չի տուժել:

Նշվում է, որ արջին տեսնելով՝ զինվորները թռել են մերձակայքում կանգնած բեռնատարները, մինչև վտանգն անցել է:

Զորամասի հրամանատարությունը որոշել է, որ արջը վտանգ է ներկայացնում անձնակազմի համար և Ֆինլանդիայում ընդունված կանոնների համաձայն՝ ոստիկանություն է դիմել կենդանուն կրակելու թույլտվության համար: Համապատասխան թույլտվության ստացումից հետո կենդանուն սպանել են:

Պիտակ