Ադրբեջանի ԱԳՆ-ի նյարդային արձագանքը` բեռներ տեղափոխելու հետ կապված
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն Ակնա-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործման վերաբերյալ տեղական լրատվամիջոցներին ասել է.
«Ակնա-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներն Ադրբեջանի հետ համաձայնեցված զուգահեռ օգտագործելու առաջարկը երկար ժամանակ առաջ է քաշվել Ադրբեջանի կողմից և լայնորեն քննարկվում է տարբեր մակարդակներում։ Ցավոք ,չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին և միջազգային գործընկերների կոչերին, Հայաստանը և նրա ստեղծած խամաճիկ ռեժիմը Ղարաբաղի տարածաշրջանում կանխեցին նման անցումը»:
Ադրբեջանական կողմը, ըստ իրենց, պատրաստ է ապահովել Ակնա-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը՝ հաշվի առնելով իրենց օրենսդրական պահանջները:
Այսօր ԿԽՄԿ-ն կապ է հաստատել Ադրբեջանի հետ և նախնական տեղեկատվություն տրամադրել սեպտեմբերի 18-ին Ակնա-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհներով բեռներ ընդունելու հայկական կողմի համաձայնության մասին։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը սպասում է, թե ԿԽՄԿ-ն պաշտոնական ինչ նոտա կներկայացնի այս հարցի վերաբերյալ:
armlur.am