Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Հոկտեմբեր 12, 2023 06:19 Asia/Tehran
Ռուսաստանը Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել։ Մենք սերտ երկխոսություն ենք պահպանում Անկարայի հետ միջազգային օրակարգի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակի եւ 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի պարամետրերի շուրջ»,-ասել է Զախարովան։
news.am
Պիտակ