Հոկտեմբեր 16, 2023 19:24 Asia/Tehran
  • ԵԱՏՄ–ն և ASEAN–ը կզարգացնեն համագործակցությունը. Գլազև

ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարի խոսքով` անհրաժեշտ է բարելավել գործընկերության ենթակառուցվածքները, զարգացնել արտադրական և գիտատեխնիկական կոոպերացիան:

Եվրասիական տնտեսական միության երկրները կընդլայնեն համագործակցությունը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) հետ։ Այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը՝ «Ռուսաստանը և ASEAN–ն Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդում. փոխգործակցության դինամիկան, տարածաշրջանային գործընթացները և գլոբալ համատեքստը» համաժողովի բացման ժամանակ:

Սերգեյ Գլազևը նշել է, որ ԵԱՏՄ երկրներին և ASEAN–ին բնորոշ է տնտեսական փոխկապվածությունն ու փոխլրացումը, որոնք լավ հիմք են հանդիսանում երկարաժամկետ հեռանկարում առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար: Ընդ որում, ԵԱՏՄ–ի և ASEAN–ի միջև ներդրումային փոխգործակցության և առևտրի մասշտաբները դեռևս հստակեցված չեն։ Անհրաժեշտ է բարելավել գործընկերության ենթակառուցվածքները, ավելացնել արտադրական և գիտատեխնիկական կոոպերացիան։ Նման ջանքեր ԵՏՀ–ն արդեն ձեռնարկում է։

«Մեր կողմից մենք պատրաստ ենք առավելագույնս ստեղծել բարենպաստ պայմաններ` առևտրի ավելացման համար, վերացնել արգելքները, ընդլայնել առևտրի արտոնյալ ռեժիմները»,– ասել է Սերգեյ Գլազևը:

Համաժողովի բացման արարողությանը մասնակցել են նաև ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Ռուսաստան–ASEAN գործարար խորհրդի նախագահ Իվան Պոլյակովը, փորձագետներ ԵԱՏՄ և ASEAN երկրներից:

armeniasputnik.am

Պիտակ