Մարտ 23, 2024 17:23 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Չինաստանը վետոն են դրել Գազայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձեւի նախագծի վրա

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Գազայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձեւի նախագծի վրա, որի կետերը միակողմանիորեն հօգուտ Սիոնիստական ​​ռեժիմի էին։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից սկսած  Սիոնիստական ​​ռեժիմը ԱՄՆ-ի և նրա արևմտյան աջակիցների լիակատար աջակցությամբ շարունակում է հարձակումները Գազայի հատվածի տարբեր շրջանների վրա, ինչի հետևանքով մինչ այժմ զոհվել է մոտ 32000 պաղեստինցի և վիրավորվել ավելի քան 74000-ը։

Իրանի ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Գազայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւը ներկայացվել է ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը եւ Ալժիրը։

Այս առնչությամբ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան քվեարկությունից առաջ իր ելույթում ասաց. «ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւի նախագիծը փակում է հրադադար հաստատելու դռները, սակայն բաց է թողնում Իսրայելի ձեռքերը (պատերազմի համար) և Գազայից պաղեստինցիների բռնագաղթի պատճառ է դառնալու»։

Ռուս բարձրաստիճան դիվանագետը նաև ասել է, որ ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւի նախագիծը Գազայում հրադադար չի պահանջում։

Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է. «Պատերազմից վեց ամիս անց Գազայի հատվածը ավերվել է, և Ամերիկայի ներկայացուցիչն հիմա է գիտակցել հրադադարի անհրաժեշտությունը։ Գազայի վերաբերյալ ամերիկյան բանաձևի նախագիծը հրադադարի պահանջ չի դնում։ Գազայի հետ կապված բանակցությունները, որին մասնակցում էին ամերիկացիները, նպատակ ուներ միայն հետաձգել հարցերը»։

Վասիլի Նեբենզիան նշել է, որ Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամները պատրաստել են Գազայի պատերազմի վերաբերյալ հերթական ոչ քաղաքական բանաձևը՝ հավելելով, որ ամերիկացիների նախագիծը նշում է միայն անհապաղ և կայուն հրադադարի անհրաժեշտությունը, սակայն թերանում է դա պահանջելու հարցում։

 

Պիտակ