Ապրիլ 05, 2024 12:24 Asia/Tehran
  • Ինչպե՞ս է սևամորթների նկատմամբ խտրականությունը Եվրոպայում․ / Սեւ Աֆրիկան Արեւմուտքի համար էժան աշխատուժի աղբյուր է

Չնայած արևմտյան երկրների քարոզչությանը, գունամորթները, հատկապես եվրոպական երկրների սևամորթները, տարիներ շարունակ պայքարում են թաքնված և բացահայտ խտրականության դեմ։

Աֆրիկան, որը դարեր շարունակ ամբողջությամբ գտնվել է Եվրոպայի գաղութատիրության տակ, դեռևս չի կարողացել հաղթահարել արևմտյան գաղութատիրության կողմից իրեն պարտադրված կառուցվածքային, ինքնության և անվտանգության ճգնաժամերը և ճիշտ օգտագործել իր մարդկային ռեսուրսները:

Եվ մեծ թվով աֆրիկացիներ, աշխատանք ու ապրուստ հայթհայթելու նպատակով և գայթակղվելով այն կազմակերպությունների գովազդներով, որոնք ունեն աշխատուժի կարիք, գնում են արևմտյան երկրներ։ Մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ կարգախոսներ հնչեցնող Արևմուտքում, սակայն, առկա է խտրականություն աֆրիկացիների նկատմամբ։  

Աֆրիկյան ծագում ունեցողների շրջանում ԵՄ Մարդու իրավունքների գործակալության վերջին հարցման արդյունքները վկայում են բոլոր բնագավառներում՝ աշխատաշուկայից մինչև բնակարան և առողջապահություն, նրանց նկատմամբ կիրառվող խտրականության մասին։

Աֆրիկացի բանվորներն էժան աշխատուժ են Արևմուտքի համար

Հարցմանը մասնակցած 6752 հոգին եղել են 13 եվրոպական երկրներից, այդ թվում՝ Ավստրիայից, Բելգիայից, Դանիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Իտալիայից, Լյուքսեմբուրգից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Իսպանիայից և Շվեդիայից։ Նրանց   45%-ը ենթարկվել է ռասայական խտրականության, ինչը 6%-ով ավել է 2016թ. ցուցանիշից, որը կազմել էր 39%։

Զեկույցների համաձայն՝ եվրոպական երկրներում մեծ թվով սևամորթ ներգաղթյալներ խստորեն վերահսկվում են ոստիկանության կողմից, իսկ շատերը ծեծի են ենթարկվում նորից ոստիկանների կողմից՝ առանց հանցագործությունն ապացուցվելու։ Նրանք նաև ավելի ցածր աստիճանի վրա են  աշխատաշուկայում և սոցիալական հարաբերություններում։ Իսկ այդ մարդկանցից շատերը չեն ստանում աշխատանքային դիրքին համապատասխան նյութական իրավունքներ։

Ըստ այդ զեկույցների՝ եվրոպացիներն արգելում են իրենց երեխաներին ամուսնանալ գունամորթների, հատկապես՝ սևամորթների հետ։  Ֆրանսիայում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ ֆրանսիացիների 46%-ը նշել է, որ դեմ է հյուսիսաֆրիկյան ծագում ունեցող սևամորթների հետ ամուսնությանը։

Բրիտանացի սևամորթ գրող Ռենի Էդդո Լոջն ասում է. «Շատ սպիտակամորթներ առերևույթ ժխտում են թաքնված ապարտեիդի համակարգի գոյությունը և նույնիսկ դեմ են դրան։ Սակայն Արևմուտքում համակարգային ապարտեիդի պատճառով նրանք նույնիսկ երբեմն բնազդաբար իրենց առանձնացնում են սևամորթ սև քաղաքացիներից»:

Պրոֆեսոր  Ահմադ Հանքարը  X սոցիալական ցանցում գրել է. «Մեծ Բրիտանիայում հոգեկան առողջության մասին օրենքի հիմամբ սևամորթի ձրբակալության հավանականությունը 4 անգամ մեծ է։ Ես անհնար եմ համարում, որ ռասիզմը չնպաստի այս տագնապալի վիճակագրությանը»:

 Ահմադ Հանքարի գրառումը

Գերմանիայում սևամորթ բնակչության կեսը գտնվում է ռասիստների թիրախում, և այս փորձառությամբ սևամորթ տղամարդկանց թիվը (54,8%) ավելի շատ է, քան կանանց թիվը։

Քաղաքացիական իրավունքների պաշտպան և գերմանացի քաղաքական գործիչը X սոցիալական ցանցում   գրել է. «Սևամորթը վտանգավո՞ր է Գերմանիայում։ Դա պարզապես ռասիզմ է: Հետազոտության համաձայն՝ Գերմանիայում սևամորթներն ավելի շատ են ենթարկվում ռասիզմի, քան ԵՄ այլ երկրներում:  Նրանք ամեն օր ենթարկվում են ռասիստական վերաբերմունքի»։

Գերմանացի իրավապաշտպանի գրառումը

Այս փաստերը վկայում են, որ չնայած բոլոր կարգախոսներին, գունամորթները, կանայք և կրոնական փոքրամասնություններն Արևմուտքում ճնշման են ենթարկվում։ Քարոզչական հայտարարություններում այդ երկրները կարևորում են մարդու իրավունքները, բայց գործնականում այդքան էլ հավատարիմ չեն այդ սկզբունքին։ Այդ սկզբունքն  անտեսում են նաև    իրավապաշտպան կառույցները։ Եվ Աֆրիկայից ու պատերազմից տուժած երկրներից էժան աշխատուժ բերելու գործընթացը շարունակում է զոհեր խլել։

 

Պիտակ