Թուրքիան արգելք է դրել Իսրայելի մի շարք ապրանքների արտահանման վրա
Թուրքիան արգելել է 54 անուն ապրանքների արտահանումն Իսրայել։ Այդ ապրանքների թվում են ինքնաթիռի վառելիքը, երկաթը և պողպատը։
Իսրայելի կողմից Գազայում պաղեստինցիների նկատմամբ իրականացվող ոճրագործությունների պատճառով, Իրանն իսլամական երկրներին բազմիցս կոչ է արել խզել հարաբերություններն այդ ռեժիմի հետ։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 33 հազար, վիրավորվել՝ ավելի քան 75 հազար պաղեստինցի։
Pars Today-ի հայերեն բաժնի հաղորդմամբ՝ Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի միջև լարվածության ֆոնին, Անկարան հայտարարել է Իսրայել արտահանման արգելքի մասին։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան առաջարկել էր բեռնատար ինքնաթիռներով մարդասիրական բեռներ հասցնել պաղեստինցիներին, սակայն Սիոնիստական ռեժիմը մերժել է առաջարկը։ Դրանից հետո Թուրքիան որոշել է արգելել 54 անուն ապրանքների արտահանումն Իսրայել։
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ արտահանման արգելքը կչեղարկվի այն դեպքում, եթե Իսրայելը հարգի միջազգային մարդասիրական իրավունքը և հաստատի հրադադար։