Ապրիլ 26, 2024 18:08 Asia/Tehran
  • ՌԴ–ն ակտիվ աշխատում է ԵԱՏՄ-ում և ամուր դիրքեր պահպանում Եվրասիայում. Միշուստին

Ռուսաստանը պահպանում է ավանդական դարձած իր ուժեղ դիրքերը Եվրասիայում, դրանք հիմնված են հիմնարար գործոնների վրա։

Այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը բազմաբևեռ աշխարհում եվրասիական ինտեգրմանը նվիրված նստաշրջանում:

Միշուստինը նշել է, որ նոր բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը դառնում է Մեծ Եվրասիայի տարածքը։ Դրանում հայտնվում են տնտեսական աճի նոր կետեր, կենտրոնացված են էներգառեսուրսների, հումքի, հազվագյուտ մետաղների, քաղցրահամ ջրի զգալի պաշարներ, ինչպես նաև անցնում են Եվրոպան և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կապող հիմնական տրանսպորտային լոգիստիկ ուղիները։

 

Պիտակ