Գերմանիան Նեթանյահուին ձերբակալելու պատրաստակամություն է հայտնել
(last modified Thu, 23 May 2024 08:34:07 GMT )
Մայիս 23, 2024 12:04 Asia/Tehran
  • Գերմանիան Նեթանյահուին ձերբակալելու պատրաստակամություն է հայտնել

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ եթե Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր հրապարակի, Բեռլինն այն կիրագործի։

Սիոնիստական ցեղասպան ռեժիմի հանցագործությունների հանդեպ ատելության համաշխարհային ալիքը մեծանում է, ներառելով նաև Իսրայելին աջակցող երկրներին. Հատկանշական է, որ Գերմանիան Իսրայելի երկարամյա աջակիցն է և ԱՄՆ-ից հետո ռեժիմի զենքի երկրորդ մատակարարը՝ Գազայի դեմ պատերազմի ընթացքում:

 Politico-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբստրեյթը լրագրողների այն հարցին, թե Բեռլինը կկատարի՞ Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման հրամանը, պատասխանել է․ «Գերմանիայի կառավարությունը հետևում է օրենքին»։

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ  Քարիմ Խանը հայտարարել է, որ դատարանը նախատեսում է հրապարակել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և  պատերազմի նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր։

Եթե Հաագայի Միջազգային քրեական դատարանի երեք դատավորները համաձայնեն Նեթանյահուին և Գալանտն ձերբակալելու օրդեր տալ, ապա վերջիններս  չեն կարողանա մեկնել Հռոմի ստատուսը ստորագրած 124 երկրներից ոչ մեկը։

Նորվեգիան, Գերմանիան, Հոլանդիան, Հունաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան և Իսպանիան այն երկրներից են, որտեղ Նեթանյահուին և Գալանտին թույլ չեն տա մուտք գործել։

CNN-ին տված հարցազրույցում Միջազգային քրեական դատարանի դատախազը հայտարարել է, որ  Նեթանյահուն և Գալանտը մեղադրվում են սպանության, սովը որպես պատերազմական գործիք օգտագործելու, Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքը կանխելու և խաղաղ բնակչությանը դիտավորյալ թիրախ դարձնելու մեջ:

 

Պիտակ