Բոննում ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտում COP29-ը հյուրընկալելու միջոցով Ադրբեջանի մաքրագործվելու դեմ
(last modified Fri, 07 Jun 2024 16:05:47 GMT )
Հունիս 07, 2024 19:35 Asia/Tehran
  • Բոննում ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտում COP29-ը հյուրընկալելու միջոցով Ադրբեջանի մաքրագործվելու դեմ

Մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիայի ընթացքում կոչ են արել Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանին:

Այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ նրանք դիմել են Բոննում  հավաքված՝ «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակից երկրների պատվիրակներին՝ կոչ անելով դեմ հանդես գալ այս տարեվերջին COP29-ի՝ Ադրբեջանում անցկացմանը։ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ COP29-ը նվիրված է լինելու խաղաղությանը, մինչդեռ դա անհնարին է, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը և մյուս հայ բանտարկյալները շարունակում են պահվել Բաքվի բանտախցերում: Ձևացնել, թե դա այդպես չէ, կնշանակի, որ Ադրբեջանը շարունակում է հայ ժողովրդի դեմ ցեղասպանության իրականացումը, նշել են ակցիայի մասնակիցները։

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը վերլուծելով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումները, երբ ձերբակալվեց նաև Ռուբեն Վարդանյանը, ահազանգել է աշխարհին «ցեղասպանության և դրա հետ կապված դաժան հանցագործությունների ռիսկի մասին»: Մասնակցելով և աջակցելով COP29-ին, քանի դեռ հայ բանտարկյալները գտնվում են անօրինական կալանքի տակ, աշխարհը թույլ է տալիս Ադրբեջանին մաքրագործել իր հանցագործությունները,  որոնք չեն սահմանափակվում միայն հայերի դեմ  կատարվածով, այլև իրականցվում են նաև սեփական ժողովրդի նկատմամբ: Human Rights Watch-ի զեկույցի համաձայն՝   «վերջին մեկ տարում  առնվազն 25 անկախ լրագրող և քաղաքացիական ակտիվիստ է ձերբակալվել  և նրանք  բոլորը դեռ բանտում են»:

COP29-ի մոտենալը՝ FreeArmenianPrisoners շարժումը և նրա աջակիցներն ու գործընկերները կշարունակեն բարձրաձայն ուշադրություն հրավիրել ադրբեջանական կառավարության անօրինական գործողությունների վրա և կոչ անել լրատվամիջոցներին՝ իրազեկելու բոլոր հայ բանտարկյալների և հայ ժողովրդի տառապանքների մասին:

Այս ջանքերը համակարգելու համար FreeArmenianPrisoners-ը ստորագրություններ է հավաքում առցանց պահանջագրի միջոցով՝ կոչ անելով ազատ արձակել բանտարկյալներին։

Բողոքի ցույցերի մասին

2024 թվականի հունիսի 7-ին Բոննում նախատեսված  համատեղ գործողությունները համակարգում են FreeArmenian Prisoners շարժման, Գերմանահայերի կենտրոնական խորհրդի (ZAD), Սպառնալիքի տակ գտնվող անձանց հանրույթի (GfbV), Մարդու իրավունքների միջազգային ընկերակցության (ISHR) և «Ճանաչումը՝ ցեղասպանության դեմ՝ հանուն միջազգային փոխըմբռնման» (AGA) աշխատանքային խմբի ակտիվիստները:

Բոլոր կազմակերպությունները միանում են 23 հայ բանտարկյալներին ազատ արձակելու և Ադրբեջանի կողմից COP29-ի անցկացումը բարձրաձայն ու հրապարակային կերպով քննադատելու կոչերին։

 

Պիտակ