Շվեյցարիան հետ է կանչում ԵՄ-ին անդամակցելու հայտը
Հունիս 16, 2016 15:57 Asia/Tehran
Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը քվեարկել է 1992-ին Եվրամիությանը ներկայացված անդամակցության հայտը հետ կանչելու օգտին, գրում է Neue Zürcher Zeitung–ը:
Հայտնում են, որ ԵՄ-ին երկրի անդամակցությանը դեմ է քվեարկել 27 պատգամավոր, իսկ հայտի պահպանման կոմնակիցների թիվը 13 է եղել:
Պարբերականը նշում է, որ այս որոշումը զուտ խորհրդանշական է, քանի որ հայտը ուժը կորցրել է 2015-ի հանրաքվեից հետո, որի արդյունքներով Շվեյցարիայի քաղաքացիները դեմ են արտահայտվել ԵՄ-ին երկրի անդամակցությանը:
Պիտակ