Օգոստոս 13, 2024 18:21 Asia/Tehran
  • Կուրսկի գրոհից հետո Եվրոպայում գազի գինը 8 ամսվա մեջ առավելագույնի է հասել. Figaro

ՌԴ Կուրսկի մարզի վրա իրականացրած հարձակումից հետո Եվրոպայում գազի գինը 2023 դեկտեմբերից ի վեր առավելագույնի է հասել, իսկ օգոստոսի սկզբից աճել է 12%–ով։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro թերթը` հղում անելով Ռոտերդամի TTF գազային հաբի (ԵՄ–ն հիմնականում կողմնորոշվում է այդ հաբի գներով) գնանշումներին։

Նախորդ շաբաթվա վերջին գազի գինը կազմել է 40,58 եվրո մեկ մգՎտ/ժ–ի համար (1000 խմ–ի դիմաց 395-400 եվրո հաշվարկով` խմբ.)։ Թեպետ դա ավելի ցածր է, քան մոտավորապես 300 եվրո մգՎտ/ժ –ի համար (շուրջ 2 950 եվրո 1000 խմ–ի դիմաց – խմբ.), որոնք արձանագրվել են 2022 թվականին։

Գներն աճել են ինչպես ռազմական գործողությունների հետ կապված անորոշության պատճառով, այնպես էլ ելնելով այն մտավախությունից, որ Ուկրաինան կդադարեցնի ռուսական գազի տարանցում իրականացնել։ 2023 թվականին Ռուսաստանը Ուկրաինայի տարածքով Եվրոպա 14,54 մլրդ խմ գազ է արտահանել, կամ 28,5 %–ով պակաս, քան 2022 թվականին։ «Գազպրոմի» և ուկրաինական «Նաֆթոգազի» միջև կնքած պայմանագրի ժամկետը լրանում է այս տարեվերջին, և Կիևը մի քանի անգամ հայտարարել է, որ չի երկարաձգելու այն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6–ին ՌԴ Կուրսկի մարզը հարձակման է ենթարկվել ուկրաինական ԶՈւ–ի կողմից։ Օգոստոսի 12–ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է հայտնվել Կուրսկի 28 բնակավայր։ Այդ 28 բնակավայրերում գտնվող 2 հազար մարդու ճակատագիրն անհայտ է։

 

 

Պիտակ