«Զանգեզուրի կեղծ միջանցքը»՝ Կովկասի անկայունության պատճառ
(last modified Thu, 12 Sep 2024 07:00:25 GMT )
Սեպտեմբեր 12, 2024 10:30 Asia/Tehran
  • «Զանգեզուրի  կեղծ միջանցքը»՝ Կովկասի  անկայունության պատճառ

Հարավային Կովկասի զարգացումները մշտապես առանձնահատուկ նշանակություն են ունեցել քաղաքական և անվտանգության տեսանկյունից։ Վերջին տարիներին այդ զարգացումներից մեկը հայտնվել է համաշխարհային և տարածաշրջանային նորությունների առաջին հորիզոնականում։ Դա այսպես կոչված «Զանգեզուրի կեղծ միջանցքի» հարցն է։

«Զանգեզուրի կեղծ միջանցքի» հարցն Ադրբեջանը բարձրացրեց 2020թ․ Հայաստանի հետ պատերազմում տարած հաղթակից հետո։ Վերջին շրջանում այս հարցը դարձել է տարածաշրջանի լարվածության պատճառներից մեկը։

«Զանգեզուրի  կեղծ միջանցքը» տարանցիկ ճանապարհ է, որն Ադրբեջանը Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով կապում է Նախիջևանի հետ, իսկ Թուրքիան՝ Կենտրոնական Ասիայի։  Իրանը դեմ է այս միջանցքի ստեղծմանը և այն համարում է աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում։

 

Լուրջ սպառնալիք տարածաշրջանի խաղաղությանն ու կայունության համար

 

«Զանգեզուրի կեղծ միջանցքը» լուրջ սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունության համար։ Իսկ քանի որ այս նախագիծը Հարավային Կովկասի տարածաշրջան ներթափանցելու  ՆԱՏՕ-ի քաղաքականության մի մասն է, վտանգում է նաև տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունը։  Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության և համոզված է, որ պետք է  Ռուսաստանին, Ադրբեջանին և Հայաստանին տեղեկացնել միջանցքի անվտանգության ռիսկերի մասին։

Դրա համար անհրաժեշտ է խուսափել հարևանների հետ լարվածությունից և դիվանագիտական ճանապարհով  խորհրդակցություններ անկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդման քաղաքականության շրջանակներում։

Պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ ՆԱՏՕ-ն «Զանգեզուրի կեղծ միջանցքի» և Թուրքիայի միջոցով կարող է միանալ Ադրբեջանին և իրականացնել տարբեր քաղաքական և անվտանգության սցենարներ՝ ուղղված տարածաշրջանի, հատկապես Իրանի անվտանգության դեմ։ Միևնույն ժամանակ, որոշ երկրներ ձգտում են ընդլայնել իրենց ազդեցությունը կովկասյան տարածաշրջանում և հատկապես Կենտրոնական Ասիայում՝ Թուրանի միջանցքի և Ադրբեջանի  հետ ուղիղ կապի միջոցով, և վերջին տարիներին այդ ուղղությամբ մեծ ներդրումներ են կատարել։

 

Իրանը դեմ է աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությանը

 

Իրանը դեմ է աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությանը, տարածաշրջանում լարվածությանը և դա չի համարում իր շահերին համահունչ։ Սահմանների փոփոխությունն Իրանի կարմիր գիծն է։ Այդ մասին ասել է նաև ԻԻՀ առաջնորդը՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։

Այաթոլլահ Խամենեին ասել է. «Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իրանը դեմ կլինի, քանի որ այս սահմանը հազարավոր տարիների հաղորդակցության ճանապարհ է»։

Փորձը ցույց է տալիս, որ աշխարհի տարբեր ծայրերում լարվածություն և խնդիրներ առաջացնող կարևորագույն գործոններից մեկը սահմանային վեճերն են։ Եվ Իրանը դեմ է աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխության։  Իսկ եթե կովկասյան տարածաշրջանի որևէ երկիր ցանկանա խախտել Իրանի հյուսիս-արևմուտքի անվտանգությունը՝ փոխելով սահմանները, անպայման կբախվի Թեհրանի վճռական պատասխանին։

 

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանումն է

 

Իրանի դիրքորոշումը  երկրների տարածքային ամբողջականությունը հարգելն է  և միջազգային սահմանները պահպանելը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության: Հարավային Կովկասի տարածաշրջանը պետք է լինի խաղաղ, կայուն և անվտանգ, և չպետք է ձեռնարկվեն գործողություններ, որոնք կվտանգեն այդ բոլորը։

Սակայն որոշ խնդիրներ, ինչպես Ուկրաինայի պատերազմը, հնարավորություն են ստեղծել Եվրամիության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի համար, անօրինական ներկայություն ունենալ տարածաշրջանում։ Իսկ եթե այս միտումը շարունակվի, Հարավային Կովկասը կդառնա բոլոր երկրների անվտանգությանը սպառնացող գործոն:  «Զանգեզուրի կեղծ միջանցքը» չպետք է դառնա վիճելի հարց և ազդի Իրանի և Ռուսաստանի միջև աճող ռազմավարական հարաբերությունների վրա։

Հարևանների հետ Իրանի ռազմավարական հարաբերությունները շարունակվելու են  բնականոն ճանապարհով, և տարածաշրջանի երկրները քաջ գիտակցում են, որ ազգային անվտանգության խնդիրները փոխզիջման ենթակա չեն։  Թեհրանը բազմիցս ապացուցել է, որ ռազմավարական հարաբերություններ պահպանելով այլ երկրների հետ, զիջումների չի գնում իր ազգային շահերի հարցում և յուրաքանչյուր երկրի տարածքում հաղորդակցության ցանկացած ճանապարհ պետք է լինի այդ երկրի հսկողության, կանոնների և օրենքների ներքո և առանց երրորդ կողմի  միջամտության: