Հռոմի Պապ․ Գազայում ամոթալի վիճակ է
https://parstoday.ir/hy/news/world-i227936-Հռոմի_Պապ_Գազայում_ամոթալի_վիճակ_է
Հռոմի Պապը հայտարարել է, որ Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով երեխաների մահն ամոթալի է։
(last modified 2026-02-25T07:31:30+00:00 )
Հունվար 10, 2025 06:47 Asia/Tehran
  • Հռոմի Պապ․ Գազայում ամոթալի վիճակ է

Հռոմի Պապը հայտարարել է, որ Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով երեխաների մահն ամոթալի է։

Iran Press-ի հաղորդմամբ՝ Ֆրանցիսկոս Պապը հինգշաբթի օրը Վատիկանի դիվանագետներին ուղղված իր ամենամյա ուղերձում ասել է. «Մենք չենք կարող ընդունել, որ երեխաները սառչում են, քանի որ հիվանդանոցներն ավերված են կամ վնասված է էներգետիկ ցանցը»:

Նա նշել է․ «Մենք ոչ մի կերպ չենք կարող ընդունել իսրայելական զինվորականների կողմից խաղաղ բնակչության ռմբակոծումը»։

Պապն ընդգծել է Գազայում պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը։

88-ամյա Պապը բազմիցս քննադատել է Իսրայելին, ինչը զայրացրել է ռեժիմի իշխանություններին։