Յոթ պատերազմները դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունը չափազանցված է․ DW Fact check
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը լի է եղել անճշտություններով և չափազանցություններով, հայտնում է DW Fact check-ը։
Մասնավորապես, Թրամփը հայտարարել է, որ վերջ է դրել Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի յոթ կոնֆլիկտների։ Իրականում, նրա թվարկած վեճերից շատերը մնում են չլուծված կամ դեռևս անկայուն են, իսկ մյուսներում նրա դերակարությունը վիճելի է, հայտնում է DW Fact check-ը։
«Ես վերջ տվեցի յոթ պատերազմների... Կամբոջայի և Թաիլանդի, Կոսովոյի և Սերբիայի, Կոնգոյի և Ռուանդայի, Պակիստանի և Հնդկաստանի, Իսրայելի և Իրանի, Եգիպտոսի և Եթովպիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև», - նշել է նա։
«Եգիպտոսն ու Եթովպիան երբեք չեն կռվել Թրամփի նախագահության օրոք։ Սերբիան և Կոսովոն ակտիվ կոնֆլիկտի մեջ չեն եղել։ Թրամփի 2020 թվականի համաձայնագիրը կենտրոնացած է եղեկ տնտեսական հարաբերությունների, այլ ոչ թե խաղաղության վրա։
Չնայած Թրամփի վարչակազմի օրոք 2024 թվականին ձեռք բերված համաձայնագրին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բռնությունները շարունակվում են։
Փորձագետները նախազգուշացնում են, որ Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը մնում է չկարգավորված և կարող է կրկին սրվել։ Իսրայելցի և իրանցի զինվորականներն ու անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները հրապարակայնորեն զգուշացրել են կոնֆլիկտի վերսկսման մասին։
ԱՄՆ նախագահի «յոթ պատերազմների» ավարտի մասին շքեղ հայտարարությունը զգալիորեն չափազանցնում է նրա նվաճումները», - գրում է DW Fact Check-ը։