Թուրքիայում կրկին խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրագործման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i246194-Թուրքիայում_կրկին_խոսել_են_այսպես_կոչված_Զանգեզուրի_միջանցքի_իրագործման_մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան «քաղաքական կամք» է դրսևորել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրագործման համար։
(last modified 2026-06-03T15:04:07+00:00 )
Հունիս 03, 2026 18:31 Asia/Tehran
  • Թուրքիայում կրկին խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրագործման մասին

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան «քաղաքական կամք» է դրսևորել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրագործման համար։

«ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համաձայնեցումից հետո մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ սկսել նախագծի մեկնարկը։ Այսպիսով՝ թյուրքական աշխարհն ու Կենտրոնական Ասիան մեզ հետ կկապվեն ավելի կարճ երթուղով»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Թուրքիայի տարածքում 224 կիլոմետր երկարությամբ Կարս—Իգդիր—Արալըկ—Դիլուջու երկաթգծի կառուցման մրցույթն արդեն անցկացվել է, և աշխատանքները սկսվել են։

Ուրալօղլուն հավելել է, որ ադրբեջանական կողմում աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ Նախիջևանի պակասող հատվածները դեռ կկառուցվեն։