Թաքեր Կարլսոն. Ամերիկան չի կարողացել վերաբացել Հորմուզի նեղուցը
https://parstoday.ir/hy/news/world-i246546-Թաքեր_Կարլսոն._Ամերիկան_չի_կարողացել_վերաբացել_Հորմուզի_նեղուցը
Pars Today – ԱՄՆ–ի պահպանողական լրատվամիջոցների ականավոր գործիչ Թաքեր Կարլսոնն իր հայտարարության մեջ նշել է, որ Արևմտյան Ասիայի ճգնաժամի ներկայիս իրադարձությունները ցույց են տալիս Միացյալ Նահանգների ռազմական հզորության սահմանափակումները՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը չի կարողացել վերաբացել Հորմուզի նեղուցը՝ չնայած ահռելի ծախսերին։
(last modified 2026-06-12T14:09:39+00:00 )
Հունիս 12, 2026 17:38 Asia/Tehran
  • Թաքեր Կարլսոն. Ամերիկան չի կարողացել վերաբացել Հորմուզի նեղուցը

Pars Today – ԱՄՆ–ի պահպանողական լրատվամիջոցների ականավոր գործիչ Թաքեր Կարլսոնն իր հայտարարության մեջ նշել է, որ Արևմտյան Ասիայի ճգնաժամի ներկայիս իրադարձությունները ցույց են տալիս Միացյալ Նահանգների ռազմական հզորության սահմանափակումները՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը չի կարողացել վերաբացել Հորմուզի նեղուցը՝ չնայած ահռելի ծախսերին։

ԻՌՆԱ-ին հղում անելով Pars Today-ը հաղորդել է, ամերիկյան պահպանողական լրատվամիջոցների ականավոր գործիչ Թաքեր Կարլսոնը իր YouTube ալիքում հայտարարել է. –Նույնիսկ 120 միլիարդ դոլար արժողությամբ ավիակիրներով Միացյալ Նահանգները չի կարողանում ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը։

Նշելով, որ կան խնդիրներ, որ Միացյալ Նահանգները պարզապես չի կարող լուծել, նա հավելել է. «Ընթացիկ ճգնաժամը ցույց է տալիս Վաշինգտոնի սահմանափակ հնարավորությունները, իսկ Արևմտյան Ասիայում ճգնաժամի զարգացումը ցույց է տալիս ամերիկացի առաջնորդների լիակատար վերահսկողության բացակայությունը այս երկրի արտաքին քաղաքականության հիմնական որոշումների վրա»։

Ամերիկացի հաղորդավարը նաև մատնանշել է Թրամփի բազմիցս արված հայտարարությունները հնարավոր համաձայնագրերի մասին, որոնք հետագայում չեն իրականացվում, և ընդգծել է. «Այս բազմիցս արված անարդյունք հայտարարությունները կասկածի տակ են դնում բանակցային գործընթացների արդյունավետությունը»։

«Գարդիան» թերթը նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել էր Իրանի պատերազմի անվստահելի պատմող և գրել էր, որ նա բազմիցս խոսել է համաձայնագրի մոտ լինելու մասին, սակայն համաձայնության չի եկել, և փոխարենը լարվածությունն ու ռազմական հարձակումները շարունակվել են։

Ֆրանսիական «Լը Մոնդ» թերթը նույնպես «Իրանական թակարդում Թրամփի անկարողությունը» վերնագրով գրառման մեջ գրել է, որ ԱՄՆ նախագահի «ուժի միջոցով խաղաղություն» կարգախոսը Իրանի դեպքում չի հասել իր կողմից հայտարարված արդյունքին։ Ֆրանսիական լրատվամիջոցն ընդգծել է, որ Իրանի պատերազմը քաղաքական ծախս է դարձել Թրամփի համար, և որ զարգացումների հեռանկարը, Վաշինգտոնի արագ հաղթանակի փոխարեն, շարժվում է դեպի հնարավոր համաձայնագիր, որը հեռու է Ամերիկայի սկզբնական նպատակներից։

«Ռոյթերս»-ը նույնպես գրել է պատերազմի հետևանքով աճող տնտեսական և քաղաքական ճնշումների մասին՝ ընդգծելով, որ լարվածության սրացումը բարձրացրել է էներգակիրների գները, և որ Իրանի պատերազմը քաղաքական խնդիր է դարձել Սպիտակ տան համար ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախօրեին։