Հուլիս 15, 2016 10:47 Asia/Tehran
  • Քենիայում ոստիկանը գնդակահարել է իր 6 գործընկերներին

Քենիայում ոստիկանը գնդակահարել է իր 6 գործընկերներին:

Նախապես հաղորդվում է, որ կրակողն աշ-Շաբաբ ահաբեկչական խմբավորման անդամ է, բայց ավելի ուշ պարզվել է, որ իրավապահներին ոստիկան է գնդակահարել:

Աղբյուրի համաձայն՝ նա ոստիկանական բաժանմունք է եկել, զենք վերցրել եւ կրակ բացել գործընկերների ուղղությամբ: Դրանից հետո հանցագործը փորձել է փախուստի դիմել, բայց ձերբակալվել է:

Իրավապահներից մեկը հաղորդել է, որ կրակողը «դժգոհ էր» եւ վերջերս հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն հայտնի չէ, թե ինչն է նրան մղել հարձակվել սեփական գործընկերների վրա:

Պիտակ