Փետրվար 12, 2016 19:45 Asia/Tehran
  • Իրաքից հազարավոր փախստականներ հրաժարվել են ապրել Ֆինլանդիայում

Իրաքցի հազարավոր ներգաղթյալներ, որոնք Ֆինլանդիա էին եկել 2015-ին, կամավոր հրաժարվում են փախստականի կարգավիճակի համար դիմում ներկայացնելուց եւ տուն են վերադառնում, տեղեկացնում է Lenta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Ապաստան խնդրած ավելի քան 4 հազար մարդ հետ է վերցրել իր հայտարարությունը, եւ իշխանություններն ակնկալում են, որ նրանց թիվը 5 հազարի կհասնի: Անցած տարվա ընթացքում Ֆինլանդիա ընդհանուր առմամբ գրեթե 33 հազար մարդ է եկել, ընդ որում նրանց մեկ երրորդը երիտասարդ տղամարդիկ են: Հենց նրանք էլ մտածում են հայրենիք վերադառնալու մասին:

«Իմ փոքր տղան հիվանդ է, ինձ պետք է տուն վերադառնալ», — պատմել է իրաքցի Ալսաեդի Հուսեյնը զբոսաշրջային գործակալություն այցելության ընթացքում, ուր եկել էր դեպի Բաղդադ ինքնաթիռի տոմս գնելու: Ընկերության տնօրեն սոմալեցի Մուհիադին Հասանը պարզաբանել է, որ ամեն օր նա այդ քաղաքի ուղղությամբ 15-ից 20 տոմս է վաճառում:

Ինչպես գրում է Reuters-ը, երկրից մեկնել ցանկացողների մեծամասնությունը իրաքցիներ են (գրեթե 80 տոկոսը), եւ նրանց մեծ մասն ինքնուրույն է տուն վերադառնալու տոմս գնում կամ օգնության համար դիմում է իր երկրի դեսպանատուն:

Պիտակ